Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը մեքենային ղեկին է: Instagram-ի իր էջում նա լուսանկար է հրապարակել Mercedes-Benz վարորդական տեղից, ինչպես նաեւ տեսանյութ՝ Մոսկվայում երկրորդ արտասահմանյան մեքենայի ուղեկցությամբ երթեւեկելիս, հաղորդում է Life-ը:
Ավելի վաղ Մոսկվայի դատարանը նրան անժամկետ զրկել էր վարորդական իրավունքից՝ բավարարելով մայրաքաղաքային դատախազի հայցը, ով ուշադրություն էր հրավիրել աղջկա ախտորոշմանը՝ նշելով, որ նա տառապում է էպիլեպսիայով: Մառայի հայրը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը: Իրավաբանները նշում են, որ առանց իրավունքի վարելու դեպքում աղջկան սպառնում է տուգանք կամ հարկադիր աշխատանք:


























