«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ համագործակցեցի, որ կարողանամ Գյումրիի համար ինչ-որ բան բերել», հայտարարել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանը։

«ՉԻ» - Փաստորեն Մարտուն Գրիգորյանը մինչեւ հիմա գլխի չի ընկել, որ ԱԺ պատգամավորը պիտի ոչ թե քաղաքի համար ինչ-որ բան բերի, այլ զբաղվի օրենսդրական գործունեությամբ։ Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Բանն այն է, որ այս պարոնն իր հայտարարությամբ ուղղակի մեղադրանք է հնչեցնում ՀՀԿ-ի հասցեին, որովհետեւ ստացվում է, որ եթե ՀՀԿ-ի հետ չհամագործակցես՝ քաղաքի կարիքների համար «որեւէ բան բերել» չես կարող:

Մինչդեռ իշխանությունները պարտավոր են բյուջետային միջոցներով հոգ տանել բոլոր բնակավայրերի մասին՝ անկախ նրանից, թեւ քաղաքական ինչ դիրքորոշում ունեն տվյալ բնակավայրում ապրողները։ Վերջին հաշվով՝ հարկեր վճարում են բոլորը, եւ ոչ թե միայն ՀՀԿ անդամները։

Իսկ այն, որ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելու համար արդարացումներ է փնտրում՝ հասկանալի է։ Եթե ինչ-որ մեկը վատ բան է արել, գոնե պիտի փորձի բացատրել, որ լավ նպատակի համար է արել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում