Ավստրալիան չպետք է ընտրություն կատարի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը՝ հայտնելով չինացիների հետ տավարի մսի արտահանման մասին նոր համաձայնագրի մասին:
Ըստ AP-ի՝ Մալքոլմ Թյորնբուլն ու Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը ներկա են գտնվել երկկողմ համաձայնագրերի ստորագրմանը, որոնք ընդլայնում են ազատ առեւտրի մասին երկամյա պայմանագիրը:


























