Գերմանական Կառլսրուե քաղաքի կենդանաբանական այգում բռնկված հրդեհի արդյունքում սատկել են 26 կենդանիներ, մասնավորապես ալպակներ, թզուկ այծեր, պոնիներ, էշեր եւ ոչխարներ:

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին առավոտյան: Հրշեջները երկար ժամանակ չէին կարողանում մարել կրակը ուժեղ քամու պատճառով: Կրակի դեմ պայքարին մասնակցել են մոտ 100 մասնագետներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Կենդանաբանական այգու աշխատակիցները հասցրել են փրկել գետաձիներին եւ փղերին: Փրկված կենդանիներին տեղափոխել են փողոցում գտնվող վանդակները: