Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների եւ շատրվանների գործարկման ուղղությամբ:

Քաղաքետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչությանը եւ վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել եւ ներկայացնել ապրիլի 7-ի՝  Մայրության եւ գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը: