Երեւանի Դավիթաշենի կամրջից այսօր՝ մարտի 27-ին, նետվել սպառնացող քաղաքացուն քիչ առաջ ԱԻՆ աշխատակիցներն հեռացրել են կամրջից: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ միջին տարիքի տղամարդը շուրջ մեկ ժամ  անց հեռացել է կամրջի վտանգավոր հատվածից:  Նրա հետ աշխատել են ԱԻՆ մասնագետները, որոնց հաջողվել է համոզել տղամարդուն չդիմել այդ քայլին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացին սպառնում է նետվել Դավիթաշենի կամրջից: