Մարդիկ, որոնք շատ ժամանակ են հատկացնում ժամանցային հեռուստաշոուների դիտմանը, քվեարկում են պոպուլիստների օգտին, պարզել են հոգեբանները, գրում է Gazeta –ն։

Հետազոտողները գտել են կապ ժամանցային շոուների դիտման ու մարդկանց քաղաքական համոզմունքների միջեւ։ Գիտնականները համարում են, որ մարդիկ, որոնք մանկության տարիներին չափից շատ ժամանցային հաղորդումներ են դիտել, նվազ հակված են իմացությանը ու նվազ ներգրավված քաղաքական կյանքում, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում պոպուլիստական հռոտորաբանության համար։ Նման մարդիկ իմացական ունակությունները ստուգող թեստերում ավելի քիչ միավորներ են հավաքում ու ընդհանուր առմամբ անկիրթ են։

Ըստ հետազոտողների՝ ցածրորակ շոուները պարարտ հող են ստեղծում պոպուլիստական հռետորաբանություն համար։