Իրկուտսկի շրջանի քննիչները նոր մեղադրանք են առաջադրել ռուսական քրեական պատմության ամենահրեշավոր սերիական մարդասպան, ՆԳՆ սպա Միխայիլ Պոպկովին, որը 20 տարիների ընթացքում առնվազն 84 մարդ է սպանել, հայտնում է Newsru–ն։

Հիմա ցմահ ազատազրկման դատապարտված ու իր պատիժը կրող Միխայիլ Պոպկովին, Միշա Գուինպլեն մականունով, առաջադրվել է վերջնական մեղադրանք եւս 60 կնոջ սպանության համար, հայտնում է ՌԴ ՔԿ կայքը։

Պոպկովի զոհերը եղել են 16-40 տարեկան, տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող կանայք։    Պոպկովը 2015-ի հունվարին դատապարտվել էր ցմահ բանտարկության 22 սպանությունների ու երկու մահափորձերի համար, սակայն հետո քննիչները պարզել էին, որ նրա զոհերի թիվը կարող է եռակի շատ լինել։

Փորձագիտական եզրակացության արդյունքներով՝ Պոպկովը չի տառապել ու չի տառապում որեւէ հոգեկան խանգարումով, թուլամտությամբ կամ հոգեկանի այլ հիվանդագին վիճակով։

Նրա քրեական գործի ծավալը կազմում է ավելի քան 300հատոր։