ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր «Թվիթերում» Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեին խորհուրդ է տվել «ուշադրությամբ հետեւել» Ռուսաստանի հետ Քլինթոն ամուսինների կապերին, փոխանցում է Gazeta-ն:
«Ինչու հետախուզության հարցերով կոմիտեն ուշադրություն չի դարձնում Բիլի եւ Քլինթոնի գործարքին, որը Ռուսաստան մեծ քանակով ուրան տանելու, Հիլարիի ռուսական «վերբեռնման», Հիլարիի կողմից Ռուսաստանին գովաբանելու կամ Պոդեսթայի (Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեսթա) ռուսական ընկերության ճանապարհը բացեց»,- գրել է նա:
Նախագահը նաեւ «սուտ» է անվանել իրեն ուղղված մեղադրանքները՝ կապված Ռուսաստանի իշխանությունների հետ շփումների հետ:




























