Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 7, խարդախության 10 եւ դրամանենգության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ խարդախության 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: