Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Անզոր Գուվաշեւը որոշել է մեկուսարանում ամուսնանալ: Այս մասին Մոսկվայի ռազմական դատարանի նիստում հայտարարել է դատավոր Յուրի Ժիտնիկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դատարանը №2 մեկուսարանից դիմում է ստացել ամուսնության մասին»,- ասել է նա: Քանի որ դատարանը գործն ըստ էության է քննում, ապա ամուսնության թույլտվություն նրան պետք է տա դատավորը:

Ավելի վաղ մեկուսարանում ամուսնացել էր գործով անցնող մյուս ամբաստանյալ Խամզատ Բախաեւը: