Պիցերիաների ճապոնական խոշորագույն ցանցերից մեկը Լուսնի վրա տիեզերական մասնաճյուղ կբացի, հայտնում է Oane–ը։ Պոտենցիալ ներդրողները արդեն մտադիր են իրականացնել մշակման փուլում գտնվող նախագիծը, որով նախատեսվում է Երկրի արբանյակի վրա բացել հանրային սննդի զբոսաշրջային հարթակ։

Maeda Corp շինարարական ընկերության ինժեներները նախագծի հեղինակ Տոմոխիդե Մացունագիից ստացել են պատվեր ՝ մշակել լուսնային սրճարանի դիզայնը։ Խոսքը գմբեթաձև, երկհարկ շինության մասին է։

Ճշգրտում են, որ նկուղային հարկը պետք է երեսապատվի կապարի թիթեղներով, ինչն անհրաժեշտ է ներթափանցող ճառագայթումը նվազեցնելու համար։ Այստեղ կլինեն հանգստի սենյակներ տեխնիկական անձնակազմի համար։ Նախագծի արժեքը կկազմի մոտ 15 մլր դոլար։