Ցանկացած քաղաք կամ գյուղ ինքը պետք է զարգացման ծրագրեր մշակի, ըստ որում` իրատեսական: Մարտի 29-ին Գառնի գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը`  պատասխանելով գյուղի տարեց բնակչուհու հարցին, որը խնդրել էր բնակավայրով երկաթուղի անցկացնել: «Այո, եւ ինչպես մենք էլ օգտվենք Եվրասիական միության առավելություններից»,- հավելել էր նա:

Խնդրանքին վարչապետը պատասխանեց, թե խելամիտ չէ մեկ գյուղի համար երկաթուղի անցկացնելը: «Այն օրը, երբ ես նման որոշում ընդունեմ, ինձ կարելի է համարձակորեն աշխատանքից հանել: Բայց այստեղ լավ ճանապարհ պետք է լինի եւ կլինի: Իսկ մենք վաղուց ենք արդեն Եվրասիական միության մեջ, եւ նրա առավելությունները բոլորիս համար միանման են»,- նշեց Կարապետյանը: