Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 7, խարդախության 9 եւ յուրացման 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 եւ յուրացման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























