Արարատի մարզի Արարատ գյուղի Զոդ թաղամասում գտնվող զորամասի մոտակա շինության ներսում այսօր՝ մարտի 29-ին, հրդեհ է բռնկվել:

NEWS.am-ը Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ պարզվել է՝ հրդեհը բռնկվել է Մելքոնյան փողոցի տներից մեկի հողամասի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:21-ին, մարվել` 15:36-ին:

Այրվել են չգործող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ: