Կիեւում, Խարկովում, Օդեսայում, Վինիցում եւ Լուցկում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուատոսարանները չեն աշխատում։ «Խարկովում Լեհաստանի Հանրապետության գլխավոր հյուատոսարանը հայտնում է, որ 2017-ի մարտի 29-ին (չորեքշաբթի) հյուպատոսարանը չի աշխատում եւ այցելուներ չի ընդունի»,- ասվում է Խարկովում Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանի կայքում։ Նմանատիպ հաղորդագրություններ են տեղադրված Կիեւի, Վինիցի, Լվովի եւ Օդեսայի գխավոր հյուպատոսարանների կայքում։

Ինչպես հաղորդում է УНИАН-ը՝ լույս մարտի 29-ի գիշերը Լուցկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսարանի չորրորդ հարկում պայթյուն է տեղի ունեցել։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունում հայտարարել են, որ նախնական տվյալներով պատճառը РПГ-26 նռնանակետից կրակոցն է եղել։ Պայթյունի հետեւանքով զոհեր չկան։

Դիտարկվում է միջադեպի մի քանի տարբերակ, այդ թվում՝  ահաբեկչություն։