Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 29-ին, ժամը 15.10-ին, Երեւան քաղաքի Վ. Աճեմյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 60-ամյա Գագիկ Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2017 թ. մարտի 6-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: