Մարտի 29-ին, ժամը 23.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են բերվել 10-ամյա Հասմիկ Խ.-ն, 8-ամյա Էլեն Խ.-ն եւ 2-ամյա Ջիվան Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզել է, որ վերջիններս մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են գազից:
Հանգամանքները պարզվում են:




























