«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Արտակ Օհանյանը մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահ պատճառելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ԲԿ-ի թունավորումների բաժանմունքի բժիշկ-տոքսիկոլոգ Արտակ Օհանյանը չի իրականացրել Ապարանի բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացիոնար բուժօգնության ընդունված Գրիշա Հովհաննիսյանի շարունակական ստացիոնար դինամիկ հսկողություն եւ նպատակաուղղված բուժում, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է Գրիշա Հովհաննիսյանի մահը:

Արտակ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: