ՀՀ պաշտպանության նախարարությունը 2017 թվականի ապրիլի առաջին տասնօրյակում հրապարակելու է պարենային կարտոֆիլի գնման առաջարկ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր այն կարտոֆիլագործները, որոնք ունեն վաճառքի ենթակա կարտոֆիլ, կարող են հետեւել www.gnumner.am կայքին եւ հայտարարության հրապարակումից հետո սահմանված կարգով ներկայացնել առաջարկներ:




























