Շրջակա միջավայրի պաշտպանների վեց խումբ դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին Keystone XL նավթատարի շինարարությունը թույլատրելու համար, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ Պետդեարտամենտը թույլատրել է Keystone XL -ի շինարարությունը։ Թրամփն էլ հայտնել էր, որ այդ նավթատարի շինարարությունը թույլ կտա նվազեցնել ԱՄՆ կախումը նավթի ներկրումից։
Գործակալության տվյալներով, հայցի պահանջն է վիճարկել նավթատարի շինարարության մասին որոշումը։ «Կանաչները» պնդում են, որ այդ որոշումը կայացնելիս՝ պետդեպարտամենտը հիմք է ընդունել «բնապահպանական հետեւանքների մասին հին ու թերի տվյալները»։
Keystone XL նախագիծը ենթադրում է 1․9 հազար կմ երկարության ու օրական ավելի քան 800 հազար բարել հզորության նավթատարի շինարարություն կանադական Ալբերտա նահանգից մինչեււ Մեքսիկական նեղուցի ափին գտնվող նավթամշակող գործարաններ։


























