Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեին, որը կալանավորվել է ուրբաթ գիշեր, մեղադրանք կարող է առաջադրվել մինչեւ ապրիլին 17-ը, հաղորդում է NHK հեռուստաալիքը:

Դատախազությունը ձերբակալել է Պակ Կին Հեին՝ կաշառքի խոշորամասշտաբ գործին մասնակցության համար, որում հիմնականում մեղադրվում է նախկին նախագահի մոտ ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը, որը ձերբակալվել էր աշնանը:

Պակ Կին Հեն, մասնավորապես, կասկածվում է Samsung ընկերությունից խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ: Բացի այդ, նրան կասկածում են իշխանության չարաշահման եւ գաղտնի տեղեկատվությունը երրորդ կողմին տրամադրելու մեջ: Պակ Կին Հեն տեղափոխվել է Սեուլի մեկուսարան: