Առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 40-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Պարաչինար քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բոլոր վիրավորները հոսպիտալ են տեղափոխվել։ Պայթյունի պատճառը չի նշվում։