Կուալա Լումպուրում մահացած հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նամի մարմինն ուրբաթ Չինաստանով տեղափոխվել է ԿԺԴՀ: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Մալայզիայում մահացած ԿԺԴՀ քաղաքացու մարմինն այսօր տարանցիկ ճանապարհով Չինաստանից տեղափոխվել է ԿԺԴՀ», -հայտարարել է Լու Կանը:
Նա նաեւ նշել է, որ Չինաստանն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն է ցուցաբերել՝ միջազգային սկզբունքներին համապատասխան:


























