Պաշտոնական տվյալների հրապարակումից հրաժարվելու դեպքում պետական մարմինների համար տուգանքներ կսահմանվեն: Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Տարվա ընթացքում առաջին խախտման համար առաջարկվում է սահմանել 20-50 հազար դրամ տուգանք, իսկ հետո՝ 100 հազար: Տուգանքները գործում են նաեւ այսօր, բայց միայն՝ պաշտոնական հարցմանը պատասխանելուց հրաժարվելու համար: Հիմա այն կտարածվի նաեւ վիճակագրության, ինչպես նաեւ համապատասխան այլ տեղեկատվության վրա:

«Դեռ մենք համաձայնության չենք եկել, թե ով է հետեւելու հրապարակումների ճշգրտությանը: Մենք առաջարկել ենք օմբուդսմենի աշխատակազմին: Բայց մի շարք ՀԿ-ներ կարծում են, որ պետք է այնպիսի մարմին, որ ոչ միայն հետեւի, այլ նաեւ պատժի»,- նշեց Քրմոյանը: