Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 31-ին, ժամը 13:23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Որմնադիրների փողոցի թիվ 72 տան մոտակայքում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը սակրավորներով եւ մեկ մարտական հաշվարկ:

Սակրավորների խումբը դեպքի վայր է մեկնել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի հանձնարարությամբ տեղում մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար, քանի որ մոտ մեկ տարի առաջ պայթուցիկ սարքից նշված հասցեում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով տուժել էր մեկ անձ:

Պարզվել է, որ Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 52 տան մոտակայքում հայտնաբերվել է Ֆ-1 տեսակի ձեռքի հակահետեւակային պաշտպանողական նռնակ: