Մարտի 29-ին ոստիկանության Մաշտոցի եւ Սիսիանի բաժնի ծառայողները Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայտնաբերել եւ Սիսիանի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Սերգեյ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):




























