«Բոկո Հարամ» արմատական խմբավորումը այս շաբաթ երկու հարձակում է իրականացրել Նիգերիայի հյուսիս- արեւելյան մասում, ինչի հետեւանքով առեւանգվել են 22 աղջիկներ ու կանայք։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Գործակալության տվյալներով, առաջին հարձակումը տեղի է ունեցել երկու օր առաջ՝ Քամերունի հետ սահմանին գտնվող նիգերիական գյուղում։ Զինյալները առեւանգել են 17 տարեկան ու դրանից փոքր 14 աղջիկներին։ Հետագայում նրանք եւս չորս աղջկա են առեւանգել։
Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Չադ լճի ափին։ Գործակալության փոխանցմամբ՝ զինյալները սպանել են հովիվին, որը հրաժարվել է վճարել նրանց ու իրենց հետ տարել նրա ընտանիքի չորս կանանց։


























