Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 2-ին գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձնախառն անձրեւի տեսքով:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +9+11 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0+5,
Կոտայքում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0+5,
Գեղարքունիքում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0+5,
Լոռիում՝ գիշերը` -3+1, ցերեկը` +5+8,
Տավուշում՝ գիշերը` -1+4, ցերեկը` +5+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +8+11,
Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +8+11,
Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +8+11,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1-4, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +8+11,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +3+6, ցերեկը` +7+11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +4+7,
Արցախում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +5+9:




























