Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը նորից կոչ է արել հողին հանձնել Վլադիմիր Լենինի մարմինը, որը զմռսված վիճակում պահպանվում է Դամբարանում։ Երկիրը «մեկ քառորդ դար» ուշացրել է այդ որոշումը, հայտնել է Եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար Վոլոկոլամսկի Իլարիոնը։

«Դահիճների անուններով չի կարելի կոչել փողոցնել ու հրապարակներ։ Ահաբեկիչների ու հեղափոխականների անունները չպետք է հավերժացվեն մեր քաղաքներում։  Նրանց զմռսված մարմինները չպետք է հանրությանը ցուցադրվեն»,- հայտնել է նա, փոխանցում է Ինտերֆաքսը։ «Ես կասեի, որ այս որոշումը կես դարով ուշացրել են։ Այն պետք էր կայացնել դեռ 1991-ին, երբ Ձերժինսկու հուշարձանը հանեցին համանուն հրապարակից, հենց այդ ժամանակ էլ Լենինի մարմինը պետք է հանեին դամբարանից։ Քանի որ այն ժամանակ չի արվել, հիմա պետք է սպասել այն պահին, երբ այդ հարցի շուրջ հասարակությունում համաձայնություն կլինի»,- ասել է ՌՈւԵ-ի ներկայացուցիչը։