ԻՊ եգիպտական բջիջի առաջնորդներից մեկը մարտին սպանվել է օդային հարվածի հետեւանքով, հայտնում է Reuters–ը` վկայակոչելով եգիպտական իշխանությունները ։
Աղբյուրների տվյալներով, մարտի 18-ին օդային հարվածի հետեւանքով սպանվել էր Սալեմ ալ Խամադեն Ակա Աբու-Անաս ալ Անսարին։
Համադենը եղել է այն ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկը, որը առաջ կոչվում էր «Անսար Բայթ ալ Մակդիս»,իսկ հիմա «Եգիպտոսի Սինայի նահանգ»։ Նա պատասխանատու է եղել սպառազինման ու զինյալների վարժանքների համար։



























