2019-ին ԵՄ կազմից դուրս գալուց հետո բրիտանական կարմիր անձնագրերը կարող են նորից դառնալ ավանդական մուրգ կապույտ, հայտնում է Guardian–ը։

Մեծ Բրիտանիան կհատկացնի 490 մլն ֆունտ բրիտանական անձնագրի դիզայնը փոխելու ու նոր տարբերակի թողարկման համար։

Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը նշել է, որ երկրի անձնագրերը կանոնավոր փոխվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ կեղծիքներից պաշտպանվելու համար։

Ընթացիկ պայմանագիրը ավարտվում է 2019-ին, ու ԵՄ կազմից դուրս գալուն աջակցող շատ քաղաքական գործիչներ համարում են, որ դա լավագույն պահն է անձնագրերի ավանդական դիզայնը վերականգնելու համար։

ԸՆդ որում գերատեսչությունում նշել են, որ այս հարցով վերջնական որոշում դեռ կայացված չէ։