Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ թույլ չի տա Հիբրալթարին հեռանալ բրիտանական իրավազորությունից առանց հիբրալթարցիների համաձայնության, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։

«Մենք երբեք չենք կնքի համաձայնագրեր, որոնց համաձայն Հիբրալթարի բնակիչները կանցնեն մեկ այլ պետության ինքնիշխանության ներքո՝ հակառակ նրանց ազատ ու ժողովրդավարական կամքի արտահայտման»,- ասել է Մեյը Հիբրալթարի գլխավոր նախարար Ֆաբիան Պիկարդոյին։

Լրատվամիջոցները հիշեցնում են, որ Իսպանիան կարող է արգելափակել Հիբրալթարի մասնակցությունը ԵՄ-ի հետ ցանկացած առեւտրային գործարքին, իսկ Լոնդոնում քաղաքական գործիչները մտավախություն ունեն, որ Մադրիդը կօգտագործի վետոյի իրավունքը ՀԻբրալթարի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։

Հիբրալթարը 1713-ից սկսած գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարման ներքո, սակայն Իսպանին առաջվա պես պահանջներ ունի այդ տարածքի նկատմամբ։ Երկու երկրների միջեւ պարբերաբար առաջանում են տարաձայնություններ Հiբրալթարի ափերին ձկնորսության իրավունքների կապակցությամբ։