Գերմանիայի միգրացիոն ծառայությունները թուրք դիվանագետների ու զինծառայողների կողմից ստացել են 262 հարցում՝ ապաստան տրամադրելու մասին, հայտնել է Spiegel-ը՝ վկայակոչելով միգրացիայի ու փախստականների հարցերով դաշնային գերատեսչությունը։

Այդ հարցումներից որեւէ մեկով դեռ որոշում կայացված չէ։ Պարբերականը փաստում է, որ ներկայացված հարցումների քանակը մեկ ամսում գրեթե կրկնապատկվել է ։ Հարցումները սկսել են ներկայացվել Թուրքիայում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո։