Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Թրդողանը համարում է, որ Թուրքիային արդեն 54 տարի է չեն ընդունում ԵՄ-ում, քանի որ այն քրիստոնեական միություն է։ Այս մասին նա հայտնել է Անկարայում հանրահավաքի ժամանակ՝ ապրիլի 16-ին նշանակված հանրաքվեի նախօրեին։

Էրդողանը նշել է, որ ԵՄ բոլոր երկրների առաջնորդները հավաքվել են Վատիկանում, որպեսզի լսեն Հռոմի պապին։

«Գիտե՞ք, թե ինչու արդեն 54 տարի Թուրքիային չեն ընդունում ԵՄ-ում։ Պատճառը շատ պարզ է՝ ԵՄ-ն քրիստոնեական միություն է։ Ապրիլի 16-ը միաժամանակ կդառնա այն օրը, երբ պատասխան կտրվի ԵՄ դիրքորոշմանը»,- ասել է Էրդողանը։

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սկսվել են 2005-ին։ Մարտի 23-ին Էրդողանը հայտնել է, որ ԵՄ-ին «կարող են անակնկալներ մատուցվել» սահմանադրական փոփոխությունների թուրքական հանրաքվեից հետո։