Ջիբրալթարի կառավարության ղեկավարը մեղադրել է ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկին՝ Պիրենեյան թերակղզու հարավում գտնվող բրիտանական էքսկլավի հետագա ճակատագրի որոշման հարցում Իսպանիային հատուկ իրավունքներ տրամադրելու մեջ։ «Մենք չենք դառնա Brexit–ի զոհը, քանի որ մենք դրա համար մեղավոր չենք»,- հայտնել է Ֆաբիան Պիկարդոն։
Ջիբրալթարի վարչապետը մտավախություններ ունի, որ Իսպանիան կարող է խոչընդոտել Հիբալթարի ու ԵՄ-ի ապագա տնտեսական փոխհարաբերություններին։ «Մենք քվեարկել ենք ԵՄ կազմում մնալու օգտին»,- հիշեցրել է Պիկարդոն։


























