ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում մահացել է փքաբլիթներ արագ ուտելու մրցույթի մասնակիցը, հաղորդում է 9news.com-ը:

42-ամյա տղամարդը մասնակցել է Tex-Ass Doughnut Challenge մրցույթին, որը կազմակերպում է Voodoo Doughnut ռեստորնային ցանցը: Ըստ ակնատեսների՝ մասնակիցը փորձել է ավելի շատ փքաբլիթ խցկել բերանը եւ խեղդվել է: Ներկաները փորձել են օգնել, բայց ոչ ոք չի իմացել, ինչ պետք է անի: Մինչեւ բժիշկները վրա կհասնեին՝ տղամարդը մահացել է:

Ըստ մրցույթի պայմանների՝ 80 վայրկյանի ընթացքում մասնակիցները պետք է 6 փքաբլիթ ուտեն՝ յուրաքանչյուրը 250 գրամ քաշով եւ 20 սմ տրամագծով: