Հայաստանը դատապարտում է Ստոկհոլմում տեղի ունեցած հարձակումը, որի հետեւանքով զոհվել է երեք մարդ։
«Ցավակցում ենք Շվեդիայի բարեկամական ժողովրդին։ Մենք միասնական ենք ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարում»,- գրել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը իր Twitter միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Ստոկհոլմում անհայտ անձը առեւանգել էր բեռնատար մեքենա ու դրանով մխրճվել մարդկանց բազմության մեջ՝սպանելով երեք մարդու։ Շվեդիայի վարչապետի խոսքով, բոլոր հանգամանքները վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է։




























