Բրիտանական Շեֆիլդի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ երեխաները որքան շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում, այնքան ավելի դժբախտ են իրենց զգում կյանքի բոլոր ասպեկտներում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ The IZA Institute of Labor Economics ինստիտուտի համար արված հետազոտության համաձայն, նույնիսկ մեկ ժամ սոցցանցերում գտնվելը 14%-ով նվազեցնում է հավանականությունը, որ երեխան ամբողջությամբ գոհ կլինի իր կյանքից: Ըստ գիտնականների՝ նույնիսկ մեկ ծնողի հետ ապրելը երեք անգամ ավելի քիչ է ազդում երեխայի բարեկեցության վրա, քան սոցցանցերը:
Facebook-ում եւ Instagram-ում շատ ժամանակ անցկացնող երեխաներն ավելի պակաս երջանիկ են զգում իրենց, ինչն անդրադառնում է դպրոցում նրանց ուսման, արտաքինի եւ ընտանիքի վրա:
Մասնագետները նշել են, որ սոցցանցերն ավելի շատ ազդում են աղջիկների, քան տղաների վրա:




























