Արաբական Emirates ավիաընկերությունն աշխարհում լավագույնն է ճանաչվել TripAdvisor տուրիստական ծառայության վարկածով: Այս մասին գրում է Lenta-ն:
Դուբայում տեղակայված ավիափոխադրողին Travelers' Choice 2017 մրցանակ են հանձնել: Emirates-ը նաեւ լավագույնն է ճանաչվել էկոնոմ եւ առաջին կարգում:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Սինգապուրի ազգային ավիափոխադրող Singapore Airlines-ն է, իսկ բրազիլական Azul լոուքոսթերը եզրափակում է լավագույնների եռյակը:
Չորրորդ տեղում ամերիկյան JetBlue Airways-ն է, հինգերորդում՝ նորզելանդական Air New Zealand-ը: Լավագույն տասնյակում հայտնվել են նաեւ Korean Air-ը, Japan Airlines-ը, Thai Smile-ը, Alaska Airlines-ը եւ Garuda Indonesia-ն:
Travelers' Choice մրցանակը շնորհում են TripAdvisor-ում զբոսաշրջիկների թողած մեկնաբանությունների հիման վրա:




























