Չինաստանի Չունցին քաղաքում 80 մետր երկարությամբ զբոսանքի համար նախատեսված ճանապարհ է բացվել, որը գտնվում է անդունդի վրա՝ 200 մետր բարձրությամբ, հաղորդում է Չինաստանի միջազգային ռադիոն։

 А-ակերպ այդ ապակե ճանապարհի վրա կարող է գտնվել առավելագույնը 80 մարդ։ 

Տեղի վարչակազմը ծրագրում է հայցադիմում ներկայացնել Գինեսի ռեկորդների գրքին, որպեսզի ապակե հատակով ճանապարհը ամենաերկարը ճանաչեն՝ աշխարհում նմանատիպ կառույցների շարքում։