ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրավական ակտերի նածագծերի հրապարակման կարեւորությանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Մեր մոտեցումն է, որ պետության իրավաստեղծ գործունեությունը լինի հանրային եւ թափանցիկ։ Սա այն հարթակն է, որի միջոցով իրավական ակտերը կամ որոշումները, մինչ ընդունվելը, նախագծեր մշակող գերատեսչությունների կողմից կներկայացվեն հանրությանը, իսկ հանրությունն էլ իր հերթին առցանց` հանրային քննարկումների եղանակով, հնարավորություն կունենա մասնակցելու իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ ներկայացնելու առաջարկություններ ու դիտողություններ, որոնք պարտադիր կընդգրկվեն նախագծերի վերաբերյալ առաջարկությունների եւ դիտողությունների ամփոփաթերթում»:



























