Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է մտածեն հումաքային ապրանքների դուրս բերումը սահմանափակելու ։ Այս մասին ապրիլի 13-ին հայտարավել է ԵՏՄ երկերների՝ Երեւան-Աստանա-Բիշկեք-Մինսկ հեռուստակամուրջի ընթացքում։ Հեռուստակամուրջը նվիրված է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին, որը տեղի կունենա Բիշկեքում, ապրիլի 14-ին։

Այստեղ ակնհայտ է Ռուսաստանի օրինակը, որը սահմանափակել է կաշվի եւ կաշվե կիսաֆաբրիկատների արտահանումը։ Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանում կոշիկի արտադրությունն այս տարիներին աճել է։

Նշվել է, որ Բելառուսում եւս գործում է կաշվի՝ երկրից դուրս բերելու արգեքը, սակայն գործընթացը դանդաղ է ընթանում։ Բելառուսի ներկայացուցիչ Նաում Կացի խոսքով՝ ամեն դեպքում արգելքները կարող են գործել որպես ժամանակավոր միջոցառումներ։

Ղրղզստանի ներկայացուցիչ, տնտեսական գիտությունների դոկտոր Ժումակադըր Ակենեեւի խոսքով՝ Ղրղզստանում տարեկան մի քանի միլիոին ոչխարի մորթի է հավաքվում, ինչը շատ էժան գներով Չինաստան է արտահանվում, այնինչ կարելի էր կարգավորել կոոպերացիոն մատակարարումները ԵՏՄ-ի ներսում։

Իր հերթին, Հայաստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ նման միջոցառումները կարող են օգտակար լինել նաեւ Հայաստանի համար, որտեղ վերականգնվում է կաշվի արդյունաբերությունը: