Չինաստանի Սիչուան նահանգում ավարտին են մոտենում հանրաճանաչ «Տիտանիկ»-ի կառուցման աշխատանքները: Ավարտվել է նավի 296 մետր երկարությամբ եւ 28,19 մետր լայնությամբ կորպուսի ստեղծումը, հաղորդում է Չինաստանի միջազգային ռադիոն:

Նախագիծը մեկնարկել է 2014-ի հունվարին: Հանրաճանաչ նավի ամբողջական կրկնօրինակը կառուցում են ծովափից հազար հինգ հարյուր կիլոմետր հեռավորությամբ: Նավը կկանգնեցվի ջրաբաշխիչ հենարանների վրա, որոնց օգնությամբ հատուկ զբոսաշրջիկների համար կեղծ ջրազույզ լինել «կցուցադրի», կեղծ ճաքեր կստեղծի` իբր թե սառցաբեկորի հետ բախման հետեւանքով: Նախագիծն արժե մոտ 140 միլիոն դոլար: