Բուլղարիայում Հայաստանի եւ Քենիայի հյուպատոսություններ են բացվելու: Նոյեմբերի 17-ին նման որոշում է կայացրել Բուլղարիայի կառավարությունը, հաղորդում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի հյուպատոսությունը գտնվելու է Վառնայում պատվո հյուպատոսի ղեկավարության ներքո եւ ներառելու է Վառնայի, Բուրգասի, Դոբրիչի, Շումենի եւ Տիրգովիշտեի շրջանները: Պավո հյուպատոսը լինելու է Սարգիս Գալուստի Սարկիսովը (Բուլղարիայի քաղաքացի):
Քենիայի հյուպատոսությունը գտնվել ու է Սոֆիայում պատվո հյուպատոս Իվայլո Իվանով Դերմենջիեւի ղեկավարության ներքո (Բուլղարիայի քաղաքացի):





























