ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները չեն հանդիպի Լիսաբոնում Դաշինքի գագաթաժողովին:

«Իհարկե, Սահակաշվիլիին մենք չենք ցանկանում տեսնել: Մենք ուղղակի մտավախություն ունենք իր համար: Ավելի լավ է խուսափել ուղիղ շփումից, իր շահերից ելնելով»,- ասել է Ռոգոզինը:

Ըստ նրա՝ Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցելու այն քննարկումներին, որտեղ լինելու է Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք, ի դեպ, միանգամից զգուշացրել ենք, որ որոշ «մռութներ» չենք ցանկանում տեսնել: Իսկ եթե պատահաբար հանդիպենք, Աստված վկա, ես մեղավոր չեմ լինի»,- ընդգծել է Ռոգոզինը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Լիսաբոնում կայանալու է նոյեմբերի 19-20-ին: