Հայաստանում ազգայանական շարժման պակաս կա: Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Մեկ ազգ» դաշինիք համանախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը:

«Դժբախտաբար այսօր դրա կարիքը կա, որովհետեւ մենք պատերազմող երկիր ենք: Եթե մեր պայքարը լիներ շատ ուժեղ, այսպիսի գեորգիվանյաններ չէին ծնվի:

Ես գեորգիվանյանների նման մարդկանց կկանգնացնեմ պատի դեմ ու կգնդակահարեմ, որովհետեւ դա հակահայկական էլեմենտ է»,-ասաց Ռուբեն Գեւոգյանցը` նկատի ունենալով ադրբեջանական ֆիլմերի փառատոնի կազմակերպիչ,  Խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանին, ում օրերս կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի փառատոնն այդպես էլ չկայացավ: Նրան մերժել էին դահլիճ տրամադրել:

«Մեկ ազգ» դաշինքի մյուս համանախագահ Գոռ Թամրազյանը եւս փաստեց, որ ազգայանական շարժման պակաս կա:

«Հասարակության մեծ մասն ըստ էություն ծարավ է ժողովրդավարական արժեքներին, քան ազգային պետության գաղափարին, սակայն դա չի նշանակում, որ մենք ազգայնասերներով չպետք պայքարենք այդ պահանջարկի խթանման դեմ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Մեկ ազգ» կուսակցությունը հայտնի է Երեւանում շենքերի պատերին իրենց փակցված թռուցիկներով, որտեղ նշում են «Ռագանոսեցներ, տե՜ր կանգնեք ձեր ընկերուհիների բաց պորտերին», «Ո՜չ ասենք էրոտիկ կայքերին», «Ոչ ասենք ՀՀՇ-ական մամուլին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին» եւ այլն: