Քորոցներով պատված ֆալոիմիտատորը աճուրդի կդնեն Terrence Higgins Trust’s բարեգործական աճուրդի ժամանակ, գրում է Metro–ն։ Viral Load կոչվող քանդակի համար հույս ունեն ստանալ 3 000 դոլար

Քանդակն իրենից ներկայացնում է ռեզինե ֆալոիմիտատոր, որի մեջ խրված են ապակյա գնդիկներով քորոցներ։ Այդ   «գլուխգործոցի» հեղինակը նկարիչ Փոլ Չիշոլմն է, որը քանդակը ստեղծել էր այն բանից հետո, երբ իմացել էր որ ՄԻԱՎ վարակակիր է։ Փոլը նշել է, որ այդ աշխատանքը իր համար յուրատեսակ տիկնիկ- վուդու է դարձել։ «Ես ասես ասեղներ եմ խրել այն տղայի մեջ, որից վարակվել եմ»։