Ամերիկյան Արքանզասում մահապատժի են ենթարկել սպանության համար դատապարտված Լեդել Լիին: Սա 12 տարվա ընթացքում ի կատար ածված առաջին մահապատիժն է:

BBC-ի հաղորդմամբ՝ նահանգի իշխանությունները ծրագրում էին 11 օրվա ընթացքում 8 մարդու մահապատժի ենթարկել, քանի որ մահացու ներարկման համար նախատեսված նյութերի պիտանիության ժամկետը մոտենում էր ավարտին: Սակայն իրավապաշտպանները խանգարել են:

Վերջին անգամ Արքանզասում մահապատիժ իրականացվել է 12 տարի առաջ: Լեդել Լիին դատապարտել էին հարեւանուհուն՝ Դեբրա Ռիզին սպանելու համար:

Մինչեւ ամսվա վերջ նահանգում եւս 4 մահապատիժ ի կատար կածվի: Որոշումն իրավապաշտպանների բողոքի առիթ է դարձել: Դատապարտվածների փաստաբանները պնդում են, որ նահանգային իշխանությունների գործողությունները հակասում են երկրի Սահմանադրությանը: