Հայաստանի քաղաքացիները Յակուտիայում ոսկու ապօրինի լվացումով էին զբաղվում։ Նրանց ձերբակալել են ոսկին տեղափոխելիս։ Ապրանքի արժեքը կազմել է 6․7 մլն ռուբլի։

Քննիչները պարզաբանել են, որ 2016-ի հունիսից հուլիս ժամանակահատվածում հայաստանցի չորս տղամարդիկ զբաղվել են ոսկու ապօրինի արդյունահանմամբ Ուստ-Մայսկի շրջանի Ալլահ-Յուն փակ ավանից ոչ հեռու։ Բնական ոսկու մասնիկները նրանք պահում էին  ոսկու լքված արտադրամասերի տարածքում։ Մեկ ամսում նրանք 2․4 կգ ոսկի են լվացել, հայտնում է News.Ykt.Ru–ը։

Ոսկին տեղափոխելիս տղամարդկանց ձերբակալել են Էլդիկին ավանի ոստիկանները։ Առգրավված ոսկու արժեքը կազմել է 6 մլլն 710 հազար ռուբլի։

Քրեական գործի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։